Այսօր կեօրին համաժողովի հյուրերը «Անի» հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել: Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:
Սակայն... Սակայն «Անի» հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, և ես նրան պետք է ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան:
Ա’յս է իրողությունը: